
Իրանագետ Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դադիվանքի կաթողիկեն 13-րդ դարասկզբին կառուցած հայ իշխանուհի Արզու խաթունը հենց այդ հայկական վանական համալիրում արձանագրել է՝
«…անդրանիկն իմ՝ Հասան, սպանաւ ի թուրքաց պատերազմին վասն քրիստոնէական հաւատոյս…»։
Ամենամեծ պղծությունն այն է, երբ այդ «թուրքաց» հերթական բարբարոս ժառանգը, որի նախնիները սպանել են վանքը կառուցած հայոց իշխանուհու անդրանիկ զավակին, կանգնում է նույն իշխանուհու թողած արձանագրության վայրում և լկտիաբար հայտարարում՝ թե սրբավայրը, իբր, հայերինս չէ։
Միայն աչոք և մտոք կույրը կհավատա այս բարբարոսների հետ խաղաղությանը»:
Աղբյուրը` Վարդան Ոսկանյան