UFC-ի թեթև քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևը կանխատեսել է Արման Ծառուկյանի և Մաուրիսիո Ռուֆիի առաջիկա մենամարտի ելքը։
«Կարծում եմ՝ Արմանը կհաղթի։ Առաջին իսկ թեյքդաունից հետո Ռուֆին լուրջ խնդիրներ կունենա։ Իհարկե, կանգնած դիրքում նրա հետ մենամարտելը վտանգավոր է»,- ասել է Մախաչևը։
Նա անդրադարձել է նաև Ծառուկյան-Ուսման Նուրմագոմեդով հնարավոր մենամարտին՝ նշելով, որ երկուսն էլ բազմակողմանի պատրաստված մարզիկներ են։ Մախաչևի կարծիքով՝ սակայն, Ուսմանը կարող է գտնել Ծառուկյանի դեմ պայքարի «բանալին»։
Ծառուկյան-Ռուֆի մենամարտը նախատեսված է սեպտեմբերի 20-ին՝ UFC 331 մրցաշարի շրջանակներում։