«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի 19-ամյա աստղ Լամին Յամալը վստահ է, որ այս օրվա դրությամբ աշխարհում իրեն հավասարը չունի՝ բացառությամբ Կիլիան Մբապեի։
Անդրադառնալով 2026 թվականի «Ոսկե գնդակի» մրցավազքին՝ իսպանացին նշել է, որ հենց ինքն է արժանի ֆուտբոլային ամենահեղինակավոր անհատական մրցանակին:
«Անկեղծ ասած, կարծում եմ, որ աշխարհի լավագույն խաղացողի կոչմանը հավակնում ենք երկուսս՝ ես և Կիլիան Մբապեն: Ամեն ինչ շատ պարզ է ու ինձ համար՝ միանգամայն ակնհայտ։ Դա գիտեն բոլորը, ովքեր ֆուտբոլ են դիտում։ Կարծում եմ՝ այս տարի ես արժանի եմ այդ մրցանակին՝ վերջին մրցաշրջաններում նվաճածս տիտղոսների շնորհիվ»,- Յամալի խոսքերն է մեջբերում Movistar-ը։
France Football հանդեսն արդեն հրապարակել է 2026 թվականի «Ոսկե գնդակի» 30 հավակնորդների ցանկը, որում ընդգրկված է նաև Յամալը։