22-ամյա թրքուհին նշանակվել է ակումբի ղեկավար

Թուրքիայում 22-ամյա Զեյնապ Մեսթանը նշանակվել է «Թուրքգուլուսպոր» ֆուտբոլային ակումբի ղեկավար։ Այս մասին հայտնում է TRT Spor-ը։

Ակումբը հանդես է գալիս թուրքական Սուպերսիրողական լիգայում։ Նոր սեզոնի մեկնարկին ակումբը պայմանագիր է կնքել երիտասարդ կին մասնագետի հետ։ Զեյնապ Մեսթանը ծնվել է 2004 թվականին՝ Իզմիրում։ Հանդես է եկել նաև որպես ֆուտբոլիստ։ Քարշիյաքի ֆիզիկական կրթության և սպորտային պատրաստության կենտրոնի շրջանավարտ է։

Leave a Comment