Իսպանիայի հրեական համայնքների ֆեդերացիան մտահոգություն է հայտնել հակահրեական և հակաիսլամական կարգախոսների համար

Իսպանիայի հրեական համայնքների ֆեդերացիան (FCJE) «Ռեալ»-«Ինտեր» խաղից առաջ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նամակ է ուղարկել Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Լուսանին՝ հայտնելով իր «խորը մտահոգությունն ու վճռական անհամաձայնությունը»։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» մի խումբ երկրպագուներ «Ինտերի» դեմ Չեմպիոնների լիգայի հանդիպումից առաջ հակահրեական և հակաիսլամական կարգախոսներ են վանկարկել։

Ըստ կազմակերպության՝ կարգախոսները հնչել են «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտի մոտ։

Նշվում է, որ երկրպագուների խումբը վանկարկել է՝ «Հրեա տեսնեմ՝ ոտքով կհարվածեմ» և «Իսպանիան քրիստոնեական է, ոչ թե մահմեդական»։ Միաժամանակ FCJE-ն ընդգծել է, որ նման վարքագիծը չի բնորոշում «Ռեալի» բոլոր երկրպագուներին։

Սեպտեմբերի 8-ին «Ռեալը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով հաղթել էր «Ինտերին»։

Leave a Comment