Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը քսան մեծածավալ կտավից կազմված գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրիին



Ռուբեն Վարդանյանի կինը՝ Վերոնիկա Զոնաբենդը քսան մեծածավալ կտավից կազմված գեղանկարչական հավաքածու է նվիրաբերել Գյումրիին:

Պատերազմ և խաղաղություն» խորագրի ներքո միավորված քսան գործերը «100 ԿՏԱՎ» հավաքածուից են, որն ընդգրկում է սոցռեալիզմի հայ և ռուս հայտնի վարպետների աշխատանքներ՝ ընտրված ձեռներեց-բարերարներ Ռուբեն Վարդանյանի, Վլադիմիր Ավետիսյանի և Վլադիմիր Նեկրասովի մասնավոր հավաքածուներից:

Գյումրիին նվիրաբերված հավաքածուի կտավները նվիրված են Հայրենական մեծ պատերազմի հիշողությանն ու հետպատերազմյան ժամանակաշրջանին, ներառում են Բելերֆոն Դալաքյանի, Վիկտոր Աբրահամյանի, Ալեքսանդր Տատարենկոյի, Նիկոլայ Լոմակինի և այլ նկարիչների գործեր։ Այդ աշխատանքները ցուցադրվել են նաև արտերկրի բազմաթիվ ցուցահանդեսներում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment