Միացյալ Թագավորության ապագան հարցեր է առաջացնում․ Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան կարող են ընտրել անկախացման ուղին

Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի առաջնորդները մտադիր են սեպտեմբերի 14-ին հանդիպելու Քարդիֆում։ Ըստ միջազգային լրահոսի՝ այստեղ, ամենայն հավանականությամբ, համատեղ հռչակագիր կստորագրվի Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու և ինքնորոշման իրավունքի առջնահերթությամբ շարժվելու մասին։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը ավելի վաղ ասել էր, որ եթե կոնսենսուս լինի, ապա հնարավոր է, որ Շոտլանդիայի անկախության վերաբերյալ նոր հանրաքվե անցկացվի։ Իրադարձությունների նման ընթացքը լարվածություն է առաջացրել Մեծ Բրիտանիայում։

Աշխարհում ավելի ու ավելի գերակա է դառնում ազգերի ինքնորոշման իրավունքի կարևորությունը, թեև դա որոշ դեպքերում լարվածություն է առաջացնում, որոշ դեպքերում՝ ինքնորոշվելու հույս ներշնչում։

Վերջին օրինակը Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի՝ Միացյալ Թագավորության կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու հավանականությունն է։

Այս երկրներում հանրաքվեն հնարավոր է, եթե Մեծ Բրիտանիայի վրա ճնշում գործադրվի՝ գրում է միջազգային մամուլը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը վերջերս հայտարարեց, որ անհրաժեշտ կոնսենսուսի պայմաններում հնարավոր է՝ Շոտլանդիայի անկախության վերաբերյալ նոր հանրաքվե անցկացվի։ Այդ հայտարարությունը որոշակի լարվածություն առաջացրեց երկրում։

Իրավիճակը մեղմելու համար ավելի ուշ պարզաբանեց, որ անկախության հանրաքվեն հնարավոր չէ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները։ Իսկ դրանք պետք է տեղի ունենան մինչև 2029 թվականի օգոստոսը։

Այնուամենայնիվ, Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան մտադիր են Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու գործընթաց սկսելու։

Շոտլանդիայի առաջնորդ Ջոն Սուինին հայտարարել է, որ իր երկրում կողմ են անկախությանը։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը, սակայն, հակադարձում է՝ ասելով, որ այս պահին Շոտլանդիայում և Հյուսիսային Իռլանդիայում հանրաքվեի հարցում կոնսենսուս չկա, ուստի հիմք չկա մտահոգվելու, որ դա հնարավոր է։

Ուշագրավ է հանգստյան օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արած հայտարարությունը։ Դուբլինում նա հանդիպումներ է ունեցել Իռլանդիայի վարչապետ Մայքլ Մարտինի և Իռլանդիայի նախագահ Քեթրին Քոնոլիի հետ և ասել, որ կցանկանար տեսնել Հյուսիսային Իռլանդիայի վերամիավորումը Իռլանդիայի Հանրապետության հետ։ Թրամփի կարծիքով՝ դա ի վերջո տեղի է ունենալու․

«Ես միշտ սիրել եմ Իռլանդիայի ժողովրդին, և ինձ թվում է, որ դուք ունեք Հյուսիսային Իռլանդիա, և դուք ունեք Իռլանդիա, և ինձ թվում է, որ դրանք միավորումը բնական կլինի: Սա իմ կարծիքն է, և շատերը համաձայն են դրան: Ես արեցի մեկնաբանություն, որը համարում եմ շատ բնական։ Ինձ հարցնում են նաև Շոտլանդիայի մասին: Սակայն այդ մասին դեռ չեմ խոսի: Դա կթողնեմ մեկ այլ օրվա: Ես կփրկեմ այն»:

1998 թվականի Բելֆաստի համաձայնագիրը նախատեսում է Հյուսիսային Իռլանդիայի կարգավիճակի շուրջ քվեարկության և Իռլանդիայի հետ միավորվելու հնարավորություն։ Սակայն այն դեպքում, երբ բնակչության մեծամասնությունը կողմ լինի նման հանրաքվեի։

Շոտլանդիայի առումով ԱՄՆ նախագահն ամեն դեպքում ակնարկել է իր մտադրությունների մասին․

«Գիտեք, ես սիրում եմ Եվրոպան, և մայրս Շոտլանդիայից էր։ Հայրս Գերմանիայից էր՝ Եվրոպայից։ Ինձ համար ցավալի է տեսնել, թե ինչ է կատարվում Եվրոպայում։ Ես ատում եմ այն, ինչ կատարվում է առևտրի ոլորտում, էներգետիկ հարցերում, ներգաղթի հետ կապված։ Ինչ դուք անում եք ինքներդ ձեզ, դրանով պարզապես սպանում եք ինքներդ ձեզ։ Բայց մենք աշխատելու ենք նրանց հետ, և մենք իսկապես աշխատում ենք նրանց հետ»։

Ինչպես գրում է AP–ն, հավանական է, որ Շոտլանդիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի ղեկավարները Եվրոպայի հետ գործակցության հուշագիր ստորագրեն ավելի սերտ կապեր հաստատելու համար։ Նշվում է, որ Շոտլանդիան և Ուելսը մտադիր են անդամակցելու ԵՄ-ին, եթե հաջողվի հանրաքվեով անկախանալ։ Նույն ապագային է ձգտում նաև Իռլանդիան, եթե Հյուսիսային Իռլանդիային միավորվի իր հետ։

Տես նաև՝ Շոտլանդիան, Ուելսն ու Հյուսիսային Իռլանդիան ինքնորոշման իրավունքի հռչակագիր են նախատեսում ստորագրել

Leave a Comment