Բնակարան, ուսման վարձ, բժշկական օգնություն․ ի՞նչ աջակցություն է տրամադրում պետությունը ԼՂ-ից տեղահանվածներին

Iravaban.net–ի փոխանցմամբ՝ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար իրականացնում է աջակցության մի շարք ծրագրեր՝ սոցիալական, առողջապահական, կրթական, բնակարանային և տնտեսական ուղղություններով։

Ներկայացնում ենք գործող հիմնական ծրագրերը և դրանց շրջանակում տրամադրվող աջակցությունը։

Երեխայի ծննդյան հետ կապված նպաստներ

Լեռնային Ղարաբաղից տեղահանված այն անձինք, ովքեր ԼՂ-ում ստանում էին երեխայի ծննդով պայմանավորված նպաստներ, կարող են դիմել Հայաստանում այդ նպաստների նշանակման համար։

Դիմելու և ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար։

Բժշկական օգնություն՝ անվճար

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բժշկական սպասարկումը, այդ թվում՝ հիվանդանոցային բժշկական օգնությունն ու սպասարկումը, ինչպես նաև հատուկ հետազոտությունների և նորագույն ու թանկարժեք տեխնոլոգիաներով ծառայությունների մատուցումը բժշկական ցուցման դեպքում իրականացվում է պետական պատվերի շրջանակում՝ անվճար։

Մանրամասները՝ այստեղ։

Սոցիալական աջակցություն՝ կեցության և այլ ծախսերի համար

Առանձին ծրագրով ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց տրամադրվում է սոցիալական աջակցություն՝ կեցության և այլ անհրաժեշտ ծախսերը հոգալու նպատակով։

Ծրագրի պայմանները և դիմելու կարգը։

Ուսման վարձի փոխհատուցում

2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ-ից բռնի տեղահանված և Հայաստանի ուսումնական հաստատություններում սովորող ուսանողները կարող են դիմել ուսման վարձի փոխհատուցում ստանալու համար։

Ծրագիրը գործում է 2023-2028 թվականների բոլոր ուսումնական տարիների համար։

Դիմելու կարգը՝ այստեղ։

Լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար նախատեսված է նաև լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն, որը տրամադրվում է ամենամսյա դրամական վճարումների ձևով։

Ըստ ներկայացված տեղեկատվության՝ այս աջակցությունը նախատեսված է 2025 թվականի ապրիլից մինչև դեկտեմբերը ներառյալ ժամանակահատվածի համար։

Ծրագրի մանրամասները։

Աջակցություն՝ բիզնես սկսելու կամ զարգացնելու համար

Պետությունը ԼՂ-ից տեղահանված անձանց համար իրականացնում է նաև տնտեսական կայունացմանն ուղղված ծրագիր։

Դրա շրջանակում հնարավոր է ստանալ ինչպես մասնագիտական գիտելիքներ՝ բիզնես դասընթացների միջոցով, այնպես էլ ֆինանսական աջակցություն՝ ձեռնարկատիրական գործունեություն սկսելու կամ զարգացնելու նպատակով։

Հայտերն ընդունվում են մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ծրագրի պայմանները և դիմելու կարգը։

Բուժաշխատողների համար

ԼՂ-ից բռնի տեղահանված բուժաշխատողները կարող են դիմել բուժաշխատողի հավաստագիր ստանալու համար և հետագայում մասնագիտական աշխատանք գտնելու նպատակով օգտվել համապատասխան ծրագրից։

Մանրամասները՝ այստեղ։

Բնակարանային աջակցություն

Բնակարանային ծրագրի շրջանակում ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքները կարող են ստանալ աջակցություն՝ բնակարան կամ տուն ձեռք բերելու, ինչպես նաև գործող հիպոթեքային վարկի մարման համար։

Բնակարանային ծրագրի մանրամասները։

Ոսկու գրավադրմամբ որոշ վարկային պարտավորությունների ներում

Կառավարությունը ծրագրի շրջանակում ներում է ԼՂ-ից բռնի տեղահանված այն անձանց պարտավորությունները, ովքեր ՀՀ բանկերում և վարկային կազմակերպություններում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը ունեցել են ոսկու գրավադրմամբ տրամադրված սպառողական վարկ։

Ծրագրով ներառվող վարկի չափը չպետք է գերազանցի 2.5 մլն դրամը։

Ծրագրի մանրամասները և դիմելու կարգը։

Աջակցություն՝ անհայտ կորածների ընտանիքներին

Առանձին ծրագիր նախատեսված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ԼՂ-ի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցություն տրամադրելու համար։

Դիմումները անհրաժեշտ է ներկայացնել մինչև 2026 թվականի սեպտեմբերի 20-ը։

Ծրագրի պայմանները և դիմելու կարգը։

Այսպիսով, ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար գործող աջակցության ծրագրերը ներառում են կյանքի տարբեր ոլորտներ՝ երեխայի ծննդից և առողջապահական ծառայություններից մինչև կրթություն, բնակարանային ապահովում, բիզնեսի զարգացում և վարկային պարտավորությունների կարգավորում։ Ծրագրերից յուրաքանչյուրն ունի իր շահառուների շրջանակը, պայմաններն ու դիմելու ժամկետները։

Leave a Comment