Ես զայրույթով, էմոցիոնալ կամ կոշտ չեմ արձագանքել ՀԱՊԿ-ին, ես ձեզ եմ կոշտ արձագանքել․ Ռուբինյանը՝ ընդդիմությանը

Ես զայրույթով կամ էմոցիոնալ, կոշտ չեմ արձագանքել ՀԱՊԿ-ին, ես ձեզ եմ կոշտ արձագանքել։ Այս մասին Ազգային ժողովի նիստում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հակադարձել է Արամ Վարդևանյանի խոսքին՝ շեշտելով, որ իշխանության արձագանքը միտված է ոչ թե միջազգային կառույցներին, այլ՝ ներքին դերակատարների կողմից պետական շահերի հաշվին հնչող անհիմն մեղադրանքներին։

«Երբ լսում եմ, որ Հայաստանի Ազգային ժողովի մեծությամբ 2-րդ ուժը գալիս է, ասում է՝ Հայաստանը իր պայմանագրային պարտավորությունները ՀԱՊԿ-ի առաջ չի կատարում, դրան պետք է կոշտ արձագանքել»,- ասել է նա։

Leave a Comment