
ՖԻԲԱ Եվրոպան հրապարակել է 2026 թվականի Եվրոպայի պատանեկան և երիտասարդական հավաքականների՝ Մ16, Մ18 և Մ20 տարիքային խմբերի մասնակցության տվյալները։
Հայաստանը 2026 թվականին ներկայացված է 5 հավաքականով՝ տղաների Մ16, Մ18 և Մ20, ինչպես նաև աղջիկների Մ16 և Մ18 հավաքականներով։
Այս ցուցանիշով Հայաստանը 50 եվրոպական երկրների շարքում կիսում է 28–35-րդ տեղերը և ընդգրկված է այն երկրների խմբում, որոնք ակտիվ մասնակցություն ունեն ՖԻԲԱ-ի պատանեկան և երիտասարդական մրցաշարերին։
2026 թվականին տղամարդկանց երիտասարդական մրցաշարերում գրանցված է ընդհանուր 130, իսկ կանանց մրցաշարերում՝ 115 հավաքական։
Հատկանշական է նաև, որ 2026 թվականին Հայաստանը հյուրընկալել է տղաների Մ16 Եվրոպայի առաջնության C դիվիզիոնը, որտեղ մեր հավաքականը, անպարտելի անցնելով մրցաշարը, դարձել է չեմպիոն։