ԱԺ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին 2022-ի սեպտեմբերին ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհվածների հիշատակը

Մեկնարկել է իններորդ գումարման ՀՀ ԱԺ երկրորդ նստաշրջանի հերթական նիստը: 

Նիստի սկզբում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վաղինակ Վարդանովը, դիմելով ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանին, հիշեցրեց՝ 4 տարի առաջ տեղի է ունեցել ագրեսիա Ադրբեջանի կողմից և առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել մեր զոհերի հիշատակը:

Ռուբինյանը համաձայնեց՝ առաջարկելով 1 րոպե լռությամբ հարգել հիշատակը:

Հիշեցնենք՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը Հայաստանի արևելյան սահմանների նկատմամբ լայնածավալ ագրեսիա սկսեցին՝ թիրախավորելով Հայաստանի ինքնիշխան տարածքը։

Ռազմական գործողությունների հետևանքով թշնամին էական առաջխաղացում ունեցավ Ներքին Հանդի, Ջերմուկի, Վարդենիսի ուղղությամբ։ Այդ տարածքների օկուպացված են առ այսօր։ Պաշտոնական տվյալներով ՀՀ տարածքից ներկա պահին օկուպացված է 208 քառակուսի կիլոմետր տարածք։

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2022 թվականի սեպտեմբեր 13-14-ի ռազմական ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է 207 զոհ, ավելի քան 20 գերեվարված և 293 վիրավոր։ 

Leave a Comment