Երբ է նախատեսվում ավարտել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը

Երևանի Դավիթ Անհաղթ-Կոմիտաս փողոցները միացնող «Լամբադա» կամրջի հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, իսկ կամրջի երթևեկելի հատվածը շահագործման հանձնել նոյեմբերի 1-ին։

Այս մասին գործակարգավարական նիստի ժամանակ հայտնեց Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։

Իրականացվելու են եզրային թռիչքի վնասված սալերի փոխարինում, պահպանվող սալերի ստորին հատվածների պաշտպանիչ բետոնային շերտի վերականգնում, մոտեցումներում անցումային սալերի և նոր դեֆորմացիոն կարերի իրականացում և այլն:

Leave a Comment