Եուրօ 2027. Հայաստանի Պատանիները Կը Պատրաստուին Լիբանանի Հետ Բարեկամական Մրցումներուն

Հայաստանի պատանիներու (17 տարեկանէն վար) ազգային խումբը ուսումնամարզական հաւաք կը կատարէ` պատրաստուելու համար 2027-ի Եուրոյի զտումի մրցումներուն:

Շաբաթավերջին սկսած հաւաքը, տեղի կ՛ունենայ Հայաստանի ֆութպոլի ֆետերասիոնի թեքնիք կեդրոնին` ֆութպոլի ակադեմիային մէջ:

Մհեր Միրումեանի գլխաւորած խումբը երկու բարեկամական մրցում պիտի կատարէ Լիբանանի պատանիներու ազգային խումբին հետ` 16 եւ 19 սեպտեմբերին:

Նկատի առնուած են հետեւեալ 26 մարզիկները.

ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐ.- Սարգիս Պէրպէրեան (Ակադեմիա), Գէորգ Ղազարեան (Ուրարտու) եւ Յարութիւն Դարմոյեան (Նոա):

ՅԵՏՍԱՊԱՀՆԵՐ.- Գոռ Մկրտչեան (Ակադեմիա), Էտկար Պետրոսեան (Ուրարտու), Աբէլ Կարապետեան (Ուրարտու), Արտեոմ Հարթենեան (Փիւնիկ), Ռոպերթ Յովակիմեան (Փիւնիկ), Հայկ Ասատրեան (Փիւնիկ), Արեն Բաբայեան (Արարատ-Արմենիա), Նարեկ Օսիպեան (Ռոտինա) եւ Քոլին Մուլինս (Կալաքսի, Միացեալ Նահանգներ):

ՄԻՋՆԱՊԱՀՆԵՐ.- Գրիե Մխիթարեան (Ակադեմիա), Սամուէլ Պետրոսեան (Ուրարտու), Հրանդ Յովհաննիսեան (Ուրարտու), Բենիամին Բեգլարեան (Ուրարտու), Սամուէլ Բեգլարեան (Ուրարտու), Էրիք Բաղրամեան (Ուրարտու), Յակոբ Ղարիբեան (Ուրարտու), Գրիգոր Յարութիւնեան (Փիւնիկ), Ալեքս Գասպարեան (Փիւնիկ), Գագիկ Գրիգորեան (Փիւնիկ) եւ Էրիք Վուվունիկեան (Երեւանի բանակայններ):

ՅԱՌԱՋԱՊԱՀՆԵՐ.- Հայկ Գրիգորեան (Փիւնիկ) եւ Նարեկ Խաչատրեան (Սարդարապատ):

Նոյեմբերին կը սկսին զտումի մրցումները, եւ Հայաստանի հաւաքականը իրեն հետ պիտի ունենայ Ֆրանսայի, Իտալիոյ եւ Լիւքսամպուրկի հաւաքականները` նոյն խմբակին մէջ: Խմբակի բոլոր մրցումներն ալ տեղի պիտի ունենան Երեւանի մէջ:

 

 

 

Leave a Comment