Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում «ՈՒԱԶ 31512» մակնիշի ավտոմեքենան Վայքի վարչական տարածքում` Զոմայի Սուրբ տանող ճանապարհին, գլխիվայր շրջվել է։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով մեկ հոգի մահացել է, մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց։
Վթարի փաստով Քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի, մահացածի և տուժածի ինքնությունը։