Գլենդելում հայ եղբայրները փրկել են հրդեհվող ծերանոցի բնակիչներին

Սեպտեմբերի 11-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի Mountain Street հասցեում գտնվող տարեցների խնամքի հրդեհվող շենքից 20-ամյա Ալեքս Բազինյանն ու նրա 15-ամյա եղբայր Նարեկ Բազինյանը փրկել են վեց տարեց մարդու՝ վտանգելով սեփական կյանքը։

Եղբայրներին հաջողվել է շենքից անվտանգ դուրս բերել բոլոր վեց տարեցներին և նրանց տեղափոխել տան դիմացի այգի, որտեղ էլ նրանք սպասել են հրշեջների ժամանմանը։ Նշվում է, որ երիտասարդներին օգնության է հասել նաև երկու այլ հարևան։

Վերջին մարդուն շենքից դուրս բերելուց անմիջապես հետո ուժեղ պայթյուն է որոտացել: Գլենդելի հրշեջ ծառայության պետի խոսքով՝ հավանաբար պայթել է թթվածնի բալոն, ինչի հետևանքով շենքի մի հատված փլուզվել է։

Նշվում է, որ յոթ մարդ տեղափոխվել է հիվանդանոց՝ թեթև վնասվածքներով։ Հրդեհի պատճառը դեռևս հայտնի չէ։

Leave a Comment