Հնդկաստանի ԱԳՆ-ը բացատրել է, թե ինչն է օգնել BRICS-ի երկրներին համաձայնության գալ

Քննարկումներն ու երկխոսությունը օգնեցին BRICS-ի երկրներին համաձայնության գալ խմբի օրակարգի բոլոր հարցերի շուրջ, ասել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարության տնտեսական հարցերով քարտուղար Սուդհաքար Դալելան Նյու Դելիում գագաթնաժողովից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Քննարկումների և երկխոսության շնորհիվ մենք կարողացանք համաձայնության գալ BRICS օրակարգի բոլոր հարցերի շուրջ՝ երեք ոլորտներում՝ քաղաքականություն և անվտանգություն, տնտեսագիտություն և ֆինանսներ, և մարդկանց միջև փոխգործակցություն», – ասել է նա։

Դիվանագետի խոսքով՝ գագաթնաժողովի փակ նիստում մասնակիցները նշել են, որ միության երկրների բազմազանությունը նրա ուժն է։

«Մենք սովորում ենք միմյանցից։ Մենք ունենք տարբեր փորձառություններ», -ընդգծել է Դալելան՝ այս մոտեցումը անվանելով «BRICS-ի ոգին»։

Leave a Comment