ՆԳՆ-ն չի հերքում՝ ՔՊ-ական Հայկ Սարգսյանի վերաբերյալ նյութերը ՔԿ ներկայացնելու մասին լուրերը։ Կառույցից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել են, որ Հայկ Սարգսյանը շուրջ 1.8 մլն դրամ վճարում է կատարել իրավախախտումների համար, իսկ ինչ վերաբերում է այդ առնչությամբ Քննչական կոմիտե ուղարկված նյութերին, ապա ՆԳՆ-ից առաջարկել են գրավոր հարցում ուղարկել։
ՔԿ-ից էլ, անդրադառնալով Հայկ Սարգսյանի վերաբերյալ քրեական վարույթ նախաձեռնելու մասին լուրերին, կարճ արձագանքել են՝ չեն մեկնաբանում։ Ըստ էության՝ ոչ ՔԿ-ն, ոչ ՆԳՆ-ն չեն հերքում լուրը։
Նշենք, որ «Իրականում»-ը հայտնել էր, որ Հայկ Սարգսյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ապօրինի պետհամարանիշներով երթևեկելու դեպքով։
Հատկանշական է, որ երեկ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայկ Սարգսյանի հայտարարությունների վերաբերյալ քրեական գործ կա հարուցված, սակայն պարզվեց՝ բոլորովին այլ դեպքով։