Չինաստանը և Հնդկաստանը պետք է պետք է հանդես գան հանուն հավասար իրավունքների վրա հիմնված աշխարհի․ Սի Ծինփին

Չինաստանն ու Հնդկաստանը պետք է հանդես գան հանուն հավասար իրավունքների վրա հիմնված և կանոնակարգված բազմաբևեռ աշխարհի, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը։

«Չինաստանն ու Հնդկաստանը պետք է պաշտպանեն հավասար և կարգուկանոնով բազմաբևեռ աշխարհը»,-ասել է Սի Ծինփինը BRICS գագաթնաժողովի շրջանակներում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ։ Չինաստանի առաջնորդի խոսքերը մեջբերում է «Սինհուա» լրատվական գործակալությունը։

Չինաստանի առաջնորդը հավելել է, որ երկու երկրները կարող են սովորել միմյանցից, յուրացնել միմյանց ուժեղ կողմերը և հասնել ընդհանուր զարգացման։ Նա նաև կոչ է արել Պեկինին և Նյու Դելիին միավորել ջանքերը՝ BRICS-ի շրջանակներում բարձրորակ, ավելի լայն համագործակցություն զարգացնելու համար։

Leave a Comment