Այսօրվա գլոբալ մարտահրավերները պահանջում են ներառական միջազգային համագործակցություն, և BRICS-ը կոչված է պաշտպանելու և ամրապնդելու բազմակողմ համաշխարհային կարգը։ Այս մասին հայտարարել է Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսան BRICS-ի առաջնորդների հանդիպման ժամանակ։
«Աշխարհի առջև ծառացած մարտահրավերները պահանջում են ավելի ներառական և արդյունավետ բազմակողմ համագործակցություն: BRICS-ը պետք է պաշտպանի և ամրապնդի այս բազմակողմ կարգը», – ասել է նա։
Ռամաֆոսան նշել է, որ BRICS-ը պետք է գործի չորս ոլորտներում։
«BRICS-ի երկրները պետք է միասնական ձայնով խոսեն բարեփոխումների օգտին։ BRICS-ը պետք է պաշտպանի ՄԱԿ-ի այնպիսի համակարգ, որը կարտացոլի ժամանակակից իրողությունները և կապահովի բոլոր տարածաշրջանների արդյունավետ ներկայացուցչությունը։
Երկրորդ, BRICS-ը պետք է ցույց տա, որ բազմակողմ համագործակցությունը գործնական արդյունքներ է տալիս։
Երրորդ, BRICS-ը պետք է մասնակցի համաշխարհային կառավարման ավելի արդար, հաշվետու և զարգացմանը միտված մոտեցումների ձևավորմանը։
Վերջապես, BRICS-ը ծառայում է որպես կամուրջ աշխարհաքաղաքական բաժանումների միջև։ Մասնատված աշխարհում երկխոսությունն ավելի կարևոր է, քան առճակատումը», – ընդգծել է Հարավային Աֆրիկայի նախագահը։