BRICS Դելիի գագաթնաժողովը հռչակագիր ընդունեց

BRICS անդամ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարներն ընդունել են կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի Դելիի հռչակագիրը, հայտարարել է Հնդկաստանի վարչապետը:

«Անդամներից ոչ մեկը առարկություն չի արտահայտել: 2026 թվականի Դելիի հռչակագիրն ընդունվեց միաձայն», – ասել է Նարենդրա Մոդին:

«Այսօրվա հանդիպումն անցավ բացառիկ բովանդակալից և կառուցողական: Մեր մոտեցումների տարբերության հետ միասին հստակ արտահայտվեց մեր ընդհանուր նվիրվածությունը BRICS շրջանակում համագործակցությանը», – ТАСС-ի փոխանցմամբ՝ ընդգծել է հանդիպումը հյուրընկալող Հնդկաստանի վարչապետը:

BRICS-ին անդամակցում են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Եթովպիան, Իրանը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Ինդոնեզիան:

Leave a Comment