Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար

Պուտինը մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար


 

1lurer.am․ Ուկրաինայում եվրոպական զորքերի ներկայությունը կհանգեցնի Ռուսաստանի դեմ պատերազմի՝ հայտարարել է Վլադիմիր Պուտինը։ Նրա խոսքով՝ եվրոպական երկրներում այժմ քննարկվում է այդ հարցը:


 


Կրեմլի ղեկավարի կարծիքով՝ Արևմուտքում տարբեր դերակատարներ սխալ քաղաքականություն են վարում անվտանգության, տնտեսության և այլ ոլորտներում: Նա մեղադրել է արևմտյան երկրներին Ուկրաինայում հակամարտություն հրահրելու համար:


 


«Մոսկվան բազմիցս հայտարարել էր, որ դեպի արևելք ՆԱՏՕ-ի ընդլայնումն անընդունելի է»,- կրկնել է Պուտինը։


 


Միևնույն ժամանակ, Ռուսաստանի նախագահը վստահեցրել է՝ Մոսկվան չի սպառնում եվրոպացիներին և հակամարտելու մտադրություն չունի։


 


«Բոլոր հարցերը լուծվել են Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»,- նշել է նա։ Ավելի վաղ Կրեմլի խոսնակը հույս էր հայտնել, որ մոտ ապագայում Ռուսաստանը, Ուկրաինան և Միացյալ Նահանգները եռակողմ բանակցություններ կանցկացնեն։


 


«Մոսկվան բաց է քննարկումների համար, բուն բանակցությունները սկսելու համար նախապայմաններ չկան»,- նշել էր Դմիտրի Պեսկովը:


 


Նա հավելել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստեղծված իրավիճակի վերաբերյալ սեփական տեսակետն ունի, և քիչ հավանական է, որ որևէ մեկը կարողանա ազդել դրա վրա։


 


 




Կարդացել են
1 անգամ

Leave a Comment