Պուտինը ժամանել է BRICS գագաթնաժողովին

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Նյու Դելիում ընթացող BRICS-ի 18-րդ գագաթնաժողովի հիմնական նիստին մասնակցելու համար։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Բհարատ Մանդապան կոնվենցիաների և ցուցահանդեսների կենտրոնում ողջունում է պետությունների ղեկավարներին։

Ռուսաստանի և Հնդկաստանի ղեկավարներից բացի, սպասվում է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսիի, Ինդոնեզիայի նախագահ Պրաբովո Սուբիանտոյի, Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի, Հարավային Աֆրիկայի նախագահ Սիրիլ Ռամաֆոսայի, Եթովպիայի վարչապետ Աբիյ Ահմեդի և այլոց մասնակցությունը։

Leave a Comment