ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների միջև տնտեսական և ֆինանսական կապերի զարգացումը Իրանի համար առաջնահերթություն է․ Փեզեշքիան

12 Սեպտեմբերի, 2026

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է Հնդկաստանի վարչապետի հետ։

Հանդիպման ընթացքում Փեզեշքիանն ընդգծել է Իրանի և Հնդկաստանի միջև ռազմավարական պայմանավորվածությունների շարունակականության անհրաժեշտությունը։

Իրանի նախագահը նաև նշել է, որ Թեհրանը հատուկ ուշադրություն է դարձնում ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների միջև տնտեսական և ֆինանսական կապերի զարգացմանը։

Նշենք, որ 2026-ի ԲՐԻԿՍ-ի 18-րդ գագաթնաժողովը անցկացվում է Նյու Դելիում՝ սեպտեմբերի 12-13-ը։

Leave a Comment