Հուսիթները գրավել են Բաբ-էլ-Մանդեբի ռազմավարական կղզին

Իրանի աջակցությունը վայելող հուսիթները վերահսկողություն են հաստատել Բաբ-էլ-Մանդեբի նեղուցում գտնվող Պերիմ կղզու նկատմամբ, հաղորդում են CNN-ը և Reuters-ը՝ հղում անելով Եմենի կառավարության աղբյուրներին։

Կղզու նկատմամբ վերահսկողությունը կարող է խաթարել միջազգային նավագնացությունը և նպաստել նավթի գների բարձրացմանը։

Հուսիթները կղզու գրավումը դեռ պաշտոնապես չեն հաստատել։ Շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան հայտարարել է, որ առաջիկայում կհրապարակվի տեղեկություն «լուրջ հետևանքներ ունեցող լայնածավալ ռազմական գործողության» վերաբերյալ։

Պերիմը բաժանում է Բաբ-էլ-Մանդեբի նեղուցը, որը Կարմիր ծովն ու Ադենի ծոցը կապող և Սուեզի ջրանցքով Ասիայի ու Եվրոպայի միջև առևտրային հաղորդակցությունն ապահովող կարևորագույն ծովային հանգույց է։

Կղզու նկատմամբ վերահսկողությունը կարող է հուսիթներին հնարավորություն տալ մեծացնելու ազդեցությունը նեղուցով անցնող նավագնացության վրա։ Դա մտահոգություններ է առաջացրել միջազգային բեռնափոխադրումների հնարավոր խափանումների, մատակարարումների կրճատման և նավթի գների հետագա բարձրացման առնչությամբ։

Հուսիթների առաջխաղացումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մերժել է Սաուդյան Արաբիայի՝ խմբավորման դեմ ամերիկյան ուղղակի ռազմական հարվածներ իրականացնելու խնդրանքը։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը համաձայնել է Ռիադին տրամադրել հետախուզական և թիրախների որոշման աջակցություն։

Տես նաև՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգը ԱՄՆ նախագահին խնդրել է հարվածել հութիներին. Axios

Leave a Comment