Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մանվել Քեշիշյանը, Նունե Պետրոսյանը և Քրիստինե Ալեքսանյանը ազատվել են պաշտոններից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, որոշում է ստորագրել.

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով`

1. Մանվել Կարապետի Քեշիշյանին 2026 թվականի սեպտեմբերի 11-ից ազատել Վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի (պաշտոնի ծածկագիրը` 06-13.3-Ղ1-1) պաշտոնից։

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Նունե Պետրոսյանին ազատել քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:

Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով` Քրիստինե Սարգսի Ալեքսանյանին 2026 թվականի սեպտեմբերի 18-ից ազատել վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի օրենսդրության կատարելագործման և վերլուծությունների վարչության պետի (պաշտոնի ծածկագիրը՝ 06-Գ27-17.1-Ղ2-1) պաշտոնից։

Leave a Comment