Հայաստանը և Լեհաստանը քննարկել են զինված ուժերի համագործակցության զարգացման հարցը

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը և Լեհաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Վիեսլավ Կուկուլան քննարկվել են երկու երկրների զինված ուժերի միջև համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր, հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։

Ըստ գերատեսչության հանդիպումը կայացել է սեպտեմբերի 10-ին՝ Լեհաստանում, կողմերը քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններ։

Հանդիպմանը մասնակցել է Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Արզումանյանը։

Ասրյանը աշխատանքային այցով Լեհաստանում է սեպտեմբերի 7-ից, որտեղ ներկա է գտնվել Կելցեի սպառազինության միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը և մի շարք հանդիպումներ ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ։

Այսօր ավելի վաղ Հայաստանի կառավարությունը հավանություն էր տվել Լեհաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին։ ՀՀ կառավարությունը նաև օգոստոսի 27-ին որոշել էր Լեհաստանում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք սահմանել։

 

Leave a Comment