Արդյունքները որոշակիորեն սպասելի էին․ ԿԳՄՍ հանրակրթության վարչության պետը՝ 15 տարեկանների շրջանում անցկացված հետազոտության մասին

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ ՏՀԶԿ-ի 15-ամյա սովորողների շրջանում անցկացվող PISA միջազգային հետազոտությանը և գրանցել միջինից ցածր արդյունք գրեթե բոլոր ուղղություններով։ Մասնագետները մտահոգիչ են գնահատել հատկապես ընթերցանության և մաթեմատիկայի ցածր արդյունքները։

«Ռադիոլուր»-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը PISA-ին առաջին անգամ էր մասնակցում, և արդյունքները որոշակիորեն սպասելի էին։ Նա դրանք որակել է որպես ելակետային տվյալներ և վստահություն հայտնել, որ հանրակրթության նոր չափորոշչի ամբողջական ներդրումից հետո Հայաստանի ցուցանիշները աստիճանաբար կբարելավվեն։

Leave a Comment