Երևանն առաջին հայացքից քարե ու խիտ կառուցապատված քաղաք է թվում, բայց իրականում նրա տարածքում և շրջակայքում ձևավորված է բավական հետաքրքիր կենսաբազմազանություն։
Քաղաքը գտնվում է կիսաանապատային և լեռնատափաստանային բնության գոտիների սահմանագծին։ Իհարկե, Երևանում սաղարթախիտ անտառներ կամ խոշոր կաթնասուններ դժվար թե հանդիպենք, բայց մանր կենդանական աշխարհի ներկայացուցիչներին, այդ թվում՝ սողուններին հաստատ կհանդիպենք, մանրամասնում է ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի դասախոս, պրոֆեսոր Մարինե Առաքելյանը։
Կան տեսակներ, որոնք վերջին տասնամյակներին են հանդիպում Երևանում։ Պրոֆեսորի խոսքով՝ հատկապես կլիմայական փոփոխություններն են նպասել կենդանատեսակի տեղաշարժին։


Կան միջատների տեսակներ, որոնց նույնպես արդեն հնարավոր է հանդիպել Երևանում, մասնավորապես՝ ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի դասախոս, գիտաշխատող Մերի Արզումանյանը բացահայտել է թիթեռների, որոնք նախկինում չէին հանդիպում այստեղ։
Իսկ ահա COP17-ի խորհրդանիշը դարձած և աշխարհի ուշադրության կենտրնում հայտնված կապտաթիթեռին Երևանում հանդիպելը կլինի հաջողություն, Արզումանյանն ինքը խոստովանում է՝ շատ կցանկանար տեսնել։
«Կապտաթիթեռների թևերի գունավորումը բնական գույներ չեն, դրանք արևի բեկման արտոցալանք են։ Իրենց գեղեցկության պատճառով թիթեռները դարձել են կոլեկցիոներների զոհը։ Կապտաթիթեռները հայտնվել են Միջազգային և Հայաստանի կարմիր գրքում»։
Նոր շենքերը, ճանապարհները ու ենթակառուցվածքները կրճատում են կենդանիների բնական կամ կիսաբնական տարածքները։ Երևանը մեծանում է, իսկ կենդանիների տարածքները՝ փոքրանում, Մերի Արզումանյանը սա համարում է կենսաբազմազանության պահպանության առումով ամենակարևոր խնդիրներից մեկը: