Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը
Տղամարդուն հարիր չէ նոր վիրահատված մարդուն դիտավորյալ ապօրինի նստեցնել, հետո այդ մարդու առողջական վիճակի մասին վայրահաչել ու ինքնահաստատվել։
Նախագահի տարած բժշկական միջամտության մասին արդեն բոլորին է հայտնի, և նման միջամտության ենթարկվում են հազարավոր մարդիկ։
Նախագահն ինքն է արգելել այդ միջամտությունը դարձնել կալանքը մեղմելու միջնորդության առարկա։
Իսկ Նիկոլի և Ալիևի բաղձալի կալանքի նիստի մեկ օրով հետաձգումը եղել է բժիշկների ցուցման համաձայն։
ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյան