Լիտվայի տարածքը կհայտնվի Ռուսաստանի միջուկային զենքի նշանառության տակ, եթե Վիլնյուսն իր մոտ միջուկային զենք տեղակայի. Պեսկով

Լիտվայի տարածքը կհայտնվի Ռուսաստանի միջուկային զենքի նշանառության տակ, եթե Վիլնյուսը որոշում կայացնի իր մոտ նման զենք տեղակայել։ Այս մասին «Առաջին ալիքին» ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ինչպես նշել է Պեսկովը, երկրում տեղակայված միջուկային զենքն ուղղված է որևէ մեկի դեմ։ Ակնհայտ է, որ դեպի արևմուտք այդ զենքն ուղղված չի լինի, այն ուղղված կլինի դեպի արևելք, այսինքն՝ Ռուսաստանի դեմ, ընդգծել է մամուլի քարտուղարը։

«Եվ եթե տարածքում լինի միջուկային զենք, որն ուղղված է մեր դեմ, համապատասխանաբար այդ երկրի տարածքը նույնպես կհայտնվի մեր միջուկային զենքի նշանառության տակ»,- «Առաջին ալիքին» ասել է Պեսկովը։

Ինչպես հիշեցնում է ռուսական գործակալությունը, ավելի վաղ «LRT» հեռուստառադիոկազմակերպությունը՝ հղում անելով Լիտվայի խորհրդարանի նախագահ Յուոզաս Օլեկասին, հայտնել էր, որ հանրապետության կառավարությունը ծրագրում է 2027 թվականի սկզբին սահմանադրությունից հանել իր տարածքում զանգվածային ոչնչացման զենքի արգելքի մասին դրույթը։

Leave a Comment