Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է նվազեցնել բաշխվելիք գործերի քանակը։ Iravaban.net–ը տեղեկանում է ԲԴԽ-ից։
Այսպիսով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 90%-ի չափով նվազեցման տոկոսաչափ (ներառյալ՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ ենթակետով նախատեսված 35%-ի չափով նվազեցման տոկոսաչափը)՝ 2026 թվականի սեպտեմբերի 11-ից 2027 թվականի մարտի 11-ը ներառյալ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից՝ սեպտեմբերի 11-ից։