ԲԴԽ-ն որոշել է Նարինե Առաքելյանի թեկնածությունը չներկայացնել Վարչական դատարանի դատավորի պաշտոնում

Iravaban.net-ը ԲԴԽ-ից տեղեկանում է որ խորհուրդը նոր որոշում է ընդունել Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում թեկնածու Նարինե Առաքելյանին Հանրապետության նախագահի նշանակմանը չներկայացնելու վերաբերյալ։

Քննարկելով Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղի առկայությունն ու այն համալրելու վերաբերյալ հարցը, հաշվի առնելով թեկնածուի անձնական գործում առկա տվյալները, դրանք համադրելով թեկնածուի վերաբերյալ մյուս փաստական տվյալների հետ և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 115-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դատավորների թեկնածուների ցուցակի վարչական մասնագիտացման բաժնի թեկնածու Նարինե Առաքելյանին Վարչական դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում Հանրապետության նախագահի նշանակմանը ներկայացնելու նպատակով առաջարկություն չներկայացնել:

 

Leave a Comment