
Գազայի հատվածի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագիրը ձախողվել է։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Գազայի հատվածի վերաբերյալ ծրագիրը ձախողվում է՝ Իսրայելը չի ցանկանում (դրա իրականացումը-խմբ․)։ Դոնալդ Թրամփը խնդիրներ ունի նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների՝ Կանադայի և Դանիայի հետ՝ Գրենլանդիայի հետ կապված հարցի պատճառով։ Ղեկավարելու և «միաբևեռ աշխարհ» կառուցելու ցանկությունը խորապես արմատավորված է ամերիկացիների մեջ»,- ասել է նա՝ РБК-ի եթերում։
Նշենք, որ Թրամփի՝ Գազայի հատվածի վերաբերյալ 20-կետանոց ծրագիրը նախատեսում է ՀԱՄԱՍ-ի զինաթափում, պաղեստինյան ժամանակավոր կառավարություն, Իսրայելի ուժերի փուլային դուրսբերում և Գազայի լայնածավալ վերակառուցում՝ ապառազմականացված և ահաբեկչությունից ազատ գոտի դարձնելու նպատակով։