Աբովյանում արոտավայրերի և խոտհարքների օգտագործման նոր կարգ կսահմանվի

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող արոտավայրերի և խոտհարքների օգտագործման միասնական կարգ սահմանել։ Նախատեսվում է նաև սահմանել դրանց օգտագործման իրավունքի տրամադրման պայմանները։

«Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի վարչական տարածքում գտնվող արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է համայնքի վարչական տարածքում գտնվող արոտավայրերի և խոտհարքների նպատակային, արդյունավետ և կայուն օգտագործման, դրանց պահպանության և համայնքային հողային ռեսուրսների պատշաճ կառավարման անհրաժեշտությամբ։
Նախագծով նախատեսվում է սահմանել արոտավայրերի և խոտհարքների օգտագործման միասնական կարգ, ինչպես նաև դրանց օգտագործման իրավունքի տրամադրման պայմաններ՝ հաշվի առնելով ՀՀ կառավարության 2011 թվականի ապրիլի 14-ի N 389-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջները, որով նախատեսված է նաև համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրերի և խոտհարքների օգտագործումն իրականացնել սահմանված կարգին համապատասխան։
Որոշման նախագիծը մշակվել է՝ ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ և 42-րդ կետերով, ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N 1477-Ն և 2011 թվականի ապրիլի 14-ի N 389-Ն որոշումներով։
Նախագծի ընդունումը կնպաստի համայնքի վարչական տարածքում գտնվող արոտավայրերի և խոտհարքների արդյունավետ օգտագործման և պահպանության ապահովմանը։

Leave a Comment