
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) կոչ է արել անհապաղ դադարեցնել Մերձավոր Արևելքում լարվածության սրումը՝ նշելով տարածաշրջանում հակամարտության հետագա ընդլայնման և ծանր մարդասիրական իրավիճակի վատթարացման ռիսկը, ասվում է կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ։
«Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերջին սրացումը, որը ազդում է Եմենի և Սաուդյան Արաբիայի վրա, սպառնում է ավելի խորացնել հակամարտությունը տարածաշրջանում: Եթե այս իրավիճակը չվերահսկվի, այն կարող է վատթարացնել միլիոնավոր մարդկանց համար արդեն իսկ աղետալի մարդասիրական իրավիճակը», – ասել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի նախագահ Միրյանա Սպոլյարիչը:
«Մենք վախենում ենք, որ շարունակական մարտերը կհանգեցնեն մահերի և վնասվածքների աճի, բնակչության տեղահանման և կենսական ծառայությունների ու ենթակառուցվածքների, այդ թվում՝ առողջապահության, ջրի, վառելիքի և էլեկտրաէներգիայի մատակարարման աղետալի խափանումների», – ասելէ նա։
Սպոլյարիչն ընդգծել է, որ պետք է անընդհատ ձեռնարկվեն կոնկրետ քայլեր՝ քաղաքացիական բնակչությանը և կենսականորեն կարևոր ենթակառուցվածքները պաշտպանելու համար։
Երեքշաբթի առավոտյան Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ Եմենից եկած հարձակումների հետևանքով հարվածներ են հասցվել երկրի հարավում գտնվող բնակեցված տարածքներում գտնվող թագավորության էներգետիկ օբյեկտներին։