Ռուսաստանի իշխանությունները սահմանափակել են շուրջ 200 հազար օտարերկրացու մուտքը երկիր։ Ապօրինի միգրանտների արտաքսման դեպքերի թիվն աճել է 2,6 անգամ։
ՌԴ ՆԳՆ առաջին տեղակալ Անդրեյ Կիկոտիի խոսքով՝ տարեկան Ռուսաստան մուտք է գործում շուրջ 9 միլիոն օտարերկրյա քաղաքացի, իսկ ցանկացած պահի երկրում գտնվում է 6-6,5 միլիոն օտարերկրացի։
Նա նշել է, որ միգրանտների ընտանիքի չաշխատող անդամների թիվը նվազել է 20 տոկոսով։
2027 թվականից ՌԴ ՆԳՆ-ն նախատեսում է գործարկել վերլուծական կենտրոն, որը կզբաղվի ապօրինի միգրացիայի դեմ պայքարի հարցերով։