Զվերևի հետ խաղում պետք է լավագույն մարզավիճակում լինեմ․ Խաչանով

Աշխարհի 50-րդ ռակետ, ՌԴ-ը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը խոսել է ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակչում աշխարհի երկրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևի դեմ առաջիկա դիմակայության մասին։

«Զվերևի դեմ խաղում պետք է լավագույն մարզավիճակում լինեմ։ Պետք է համբերատար լինել, բայց վերահսկել խաղը կենտրոնում։ Պետք է խաղամ այնպես, ինչպես խաղացի մինչև կիսաեզրափակիչը՝ չշտապելով, կենտրոնում վերահսկողությունը վերցնելով և խաղը թելադրելով:

Պետք է ճիշտ կառուցել խաղարկումները: Երբ զգամ՝ հնարավորություն է ստեղծվել, կփոխեմ խաղի տեմպը, որովհետեւ սովորական տեմպով ստիպված կլինենք երկար խաղալ։ Մեզանից որևէ մեկը պետք է տարբերություն ստեղծի։ Զվերևի հետ պայքարում կարևորում եմ նաև մատուցման ընդունումը. դա առաջնահերթ է։ Նա ունի հզոր առաջին մատուցում և հիանալի ընդունում է, այնպես որ ես պետք է կենտրոնանամ նաև դրա վրա»,- Խաչանովի խոսքերը մեջբերում է Championat.com-ը։

Քառորդ եզրափակչում Խաչանովը պարտության մատնեց աշխարհի 34-րդ ռակետ, 21-ամյա բելգիացի Ալեքսանդր Բլոքսին:

Խաչանովը US Open-ի կիսաեզրափակիչ հասել էր նաև 2022-ին։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 108 միլիոն դոլար է։

Leave a Comment