Եկեղեցին և Ամենայն Հայոց Հայրապետը հանդիսանում են այն վերջին պատնեշը, որն մինչ օրս թույլ չի տվել տրորել ու անցնել մեր ինքնության և գոյության վրայով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Բագրատ Սրբազանը։
Նրա խոսքով՝ ներկայիս իշխանությունը «բարենորոգման» անվան տակ Եկեղեցուն հռչակել է թշնամի, մինչդեռ իրականում հենց նման մոտեցում որդեգրողներն են թե՛ Եկեղեցու, թե՛ մեր հանրային կյանքի ամենամեծ թշնամիները։