Ընդդիմությունից՝ իշխանություն․ Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է Գորիսում

Գորիսի ավագանու առաջիկա ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուն երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Առուշ Առուշանյանն է: «Ազատության» հետ զրույցում նա ասել է՝ ՔՊ-ի ու «Բիզնես» կուսակցության ձևավորած դաշինքն է գլխավորելու: Ընտրությունների հոկտեմբերի 25-ին են:

«Մեր կուսակցությունը լինելու ա… «Բիզնես» կուսակցություն է անունը, էդպես ա կոչվում, ՔՊ-ի հետ դաշինքով ենք գնում ընտրության», — ասել է Առուշանյանը:

Առուշ Առուշանյանը 44-օրյա պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի թունդ քննադատներից էր: 2021-ի խորհրդարանական ընտրություններում իշխող ուժի դեմ պայքարող երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած դաշինքում էր: Այդ ընտրություններից հետո կալանավորվեց ընտրակաշառք տալու մեղադրանքով: Գորիսի նախորդ ընտրություններին բանտից հաղթեց ՔՊ-ին: Ընտրողների 60 տոկոսը քվեարկել էր ընդդիմադիր Առուշանյանի օգտին:

Leave a Comment