Ի՞նչ պահանջներ են ներկայացնում բանկերը օտարերկրացիներին՝ Հայաստանում բիզնես գրանցելիս

ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիները կարող են օրենսդրությամբ սահմանված կարգով հիմնել ընկերություններ և իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն։ Ընկերության պետական գրանցումը հաճախ իրականացվում է շատ կարճ ժամկետում, սակայն գործնականում նորաստեղծ ընկերությունները կարող են բախվել խնդիրների հետ՝ հատկապես բանկային հաշիվների բացման փուլում։ Խնդիր է առաջանում, երբ օտարերկրյա քաղաքացին օրինական կարգով գրանցում է ՍՊԸ, սակայն բանկային հաշիվ բացելու համար բախվում է լրացուցիչ պահանջների՝ կապված ընկերության գործունեության ժամկետի, ֆինանսական պատմության կամ շրջանառության հետ։ Արդյունքում ընկերությունը, որը իրավաբանորեն արդեն ստեղծված է, կարող է դժվարանալ իրական գործունեություն սկսել։

Թեմայի մանրամասները Iravaban.net-ի հետ զրույցում ներկայացրել է «Ֆիդելիթի Քոնսալթինգ» փաստաբանական գրասենյակի կառավարող գործընկեր Արմեն Մելքումյանը։

Մանրամասները տեսանյութում։

Leave a Comment