Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հետևել է Արարատի մարզի Բարձրաշենի միջնակարգ դպրոցի շինարարական աշխատանքներին

ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի չնախատեսված այցերը շինարարական հրապարակներ շարունակվում են։ Այս անգամ նա ուսումնասիրել է Արարատի մարզի Բարձրաշենի միջնակարգ դպրոցի կառուցման ընթացքը։

Դպրոցի 4 մասնաշենքերն արդեն կառուցված են, ընթանում են երեսապատման և ներքին հարդարման աշխատանքները։
Կոմիտեի նախագահը կապալառուի հետ քննարկել է աշխատանքների ծավալի, տեմպի վերաբերյալ հարցեր և հանձնարարել բոլոր ջանքերը կենտրոնացնել՝ շինարարությունը ժամանակին ավարտելու համար։
Բարձրաշենի նոր կառուցվող դպրոցը նախատեսված է 288 աշակերտի համար, ներառելու է նաև նախակրթարան։ Ունենալու է առանձին կաթսայատուն, մարզադաշտ, մարզահրապարակ և մարզադահլիճ։

Leave a Comment