«Բարսելոնան» նոր մրցաշրջանում հաղթել է բոլոր հանդիպումներում՝ ընդհանուր 22։3 հաշվով

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» այս մրցաշրջանում բոլոր հանդիպումներում հասել է հաղթանակի։ 5 խաղից 4-ում կատալոնական թիմը տարել է խոշոր հաշվով հաղթանակ։

Չեմպիոնների լիգայի առաջին տուրում Ֆլիկի թիմը 5:1 հաշվով հաղթել է հոլանդական «Ֆեյենորդին»։ Դրանից առաջ էլ պարտության էր մատնել «Վալենսիային» (5:0), «Ռայո Վալիեկանոյին» (5:2), «Աթլետիկին» (2:0) և «Էլչեին» (5:0)։

Ֆլիկի օրոք «Բարսելոնան» 122 խաղից 41-ում հաղթել է առնվազն 3 գոլի առավելությամբ։

Leave a Comment