Ֆուտբոլի եվոպական Չեմպիոնների լիգայի առաջին տուրում Ֆրանսիայի չեմպիոն և Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող ՊՍԺ-ն տանը 6։1 հաշվով հաղթել է Սլովակիայի չեմպիոն «Սլովանին»։
Հեթ-տրիկի հեղինակ է դարձել իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը, դուբլի հեղինակ՝ ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն։ Աչքի է ընկել նաեւ իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը։
«Սլովանի» միակ գոլը խփել է գամբիացի կիսապաշտպան Սուլեյման Կամարան, որին գոլային փոխանցում է կատարել Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Տիգրան Բարսեղյանը։
Անգլիայի չեմպիոն Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվել է Իտալիայի փոխչեմպիոն «Նապոլիին» և հաղթել 1:0 հաշվով նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորի գոլի շնորհի։
Անգլիական «Լիվերպուլը» տանը 3:1 հաշվով պարտության է մատնել Մադրիդի «Աթլետիկոյին»։
Պորտուգալական «Սպորտինգը» 3:1 հաշվով հաղթել է թուրքական «Գալաթասարային»։