Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին հյուպատոսին մեղադրել են ոսկու մաքսանենգության մեջ – Նորություններ 10.09.2026

 

Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը՝ Սուլթան Գասիմովը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի ոսկու մաքսանենգության մեջ։

Քրեական գործի քննությունն իրականացրել է դատախազությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով։ Նախաքննությունն ավարտվել է, և գործի նյութերն ուղարկվել են դատարան։ Առաջիկայում գործը քննվելու է Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում։

Սուլթան Մուհամմեդ օղլու Գասիմովը 2009 թվականին նշանակվել էր Ռուսաստանի Դաշնության Եկատերինբուրգ քաղաքում Ադրբեջանի առաջին գլխավոր հյուպատոս։ 2016 թվականին նա ազատվել էր այդ պաշտոնից։ 2016 թվականի մայիսի 3-ին Գասիմովը նշանակվել էր Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս, իսկ 2024 թվականի հոկտեմբերի 21-ին հետ էր կանչվել պաշտոնից։

 

Leave a Comment