Խաչանովը կիսաեզրափակչում է․ US Open

Աշխարհի 50-րդ ռակետ, ՌԴ-ը ներկայացնող հայազգի Կարեն Խաչանովը Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնության կիսաեզրափակչում է։ 30-ամյա թենիսիստը քառորդ եզրափակչում պարտության է մատնել աշխարհի 34-րդ ռակետ, 21-ամյա բելգիացի Ալեքսանդր Բլոքսին։ Առաջին երկու սեթում Խաչանովը հաղթել է 6:2, 7:5 հաշվով։ Երրորդ սեթում 3:2 հաշվի ժամանակ Բլոքսը վնասվածքի պատճառով հրաժարվել է շարունակել պայքարը։

Խաչանովը US Open-ի կիսաեզրափակիչ հասել էր նաեւ 2022-ին։

Եզրափակիչի ուղեգրի համար Խաչանովը կմրցի աշխարհի երրորդ ռակետ, Գերմանիայի ներկայացուցիչ Ալեքսանդր Զվերևի հետ, որը 6:2, 7:5, 6:1 հաշվով հաղթել է աշխարհի 70-րդ ռակետ, Բոտին վան դե Զանսխուլպին։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 108 միլիոն դոլար է։

Leave a Comment