
Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է Պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ, սուպերնախարար անունով հայտնի Գագիկ Խաչատրյանի դատավարությունը:
Նա նիստին մասնակցում է պատգարակի վրա պառկած, աչքերը՝ փակ, տեսանկարահանմանը, սակայն, չառարկեց: Չառարկեցին նաև մեղադրող դատախազն ու նախկին պաշտոնյայի պաշտպանը: Սակայն տեսանկարահանումը արգելեց դատավորը:
Նիստերի դահլիճում են նաև շտապօգնության աշխատակիցները: Փաստաբանները «խոշտանգում» են համարում ողնաշարի խնդիրներ ունեցող Խաչատրյանի կալանավորումը, այնինչ դատախազությունը պնդում է, թե նախկին պաշտոնյան ի վիճակի մասնակցել դատական նիստերի ու հարցաքննությունների:
70-ամյա Խաչատրյանը կալանավորվել է սեպտեմբերի 2-ին՝ իր դեմ հարուցված նոր գործով:
Խաչատրյանի մեղադրյալ է 2019-ից: Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, առանձնապես խոշոր չափերով հափշտակություններ կատարելու, փողերի լվացմանը հանցակցելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու վերաբերյալ գործին իրավապահները գումարվել են փողերի վատնման, գույքի ապօրինի օտարման ու գումարի հանցավոր ծագումը քողարկելու նոր գործը, որով էլ կալանավորվեց Խաչատրյանը:
Խաչատրյանն ու նրա ընտանիքը նաև ապօրինի գույքի բռնագանձման հայցով են անցնում: