«Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության երեւանյան փառատոնին կմասնակցի 11 երկիր

«Անցյալի ապագա» միջազգային մշակութային փառատոնի հյուրերը՝  11 երկրների՝ Հայաստանի, Բուլղարիայի, Ռումինիայի, Լիտվայի, Սերբիայի, Վրաստանի, Ուկրաինայի, Քաթարի, Հունգարիայի, Ուրուգվայի և Անգլիայի դիզայներները, արհեստագործ վարպետները ու մշակույթի ներկայացուցիչները կհանդիպեն սեպտեմբերի 12-ին և 13-ին Երևանի Victory Park-ում։

Փառատոնի կազմակերպիչը Տերյան մշակութային կենտրոնն է։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և Victory Park-ի համագործակցությամբ ու համաֆինանսավորմամբ։

 «Անցյալի ապագա» նախագիծը նվիրված է ազգային մշակութային ժառանգության պահպանմանը, վերաիմաստավորմանն ու ժամանակակից աշխարհում նորովի ներկայացմանը։ Փառատոնի առանցքում է էթնիկ նորաձևությունը՝ ազգային տարազների, ավանդական զարդանախշերի և հնագույն արհեստների ժամանակակից մեկնաբանություններով։

 Երկու օր շարունակ Victory Park-ը կվերածվի մշակույթների հանդիպման մեծ հարթակի։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են էթնո-նորաձևության ցուցադրություններ, տարբեր ժողովուրդների ազգային հագուստի ներկայացումներ, «Վարպետների քաղաք», դեկորատիվ-կիրառական արվեստի ցուցահանդես-վաճառք, վարպետության դասեր, շնորհանդեսներ, ստեղծագործական հանդիպումներ, երաժշտական և թատերական ծրագրեր։

Leave a Comment