ՔՊ-ն Աբովյանում թեկնածու ունի. «Հրապարակ»

Ինչպես տեղեկացանք, կանգ են առել Հրազդանի անտառտնտեսության տնօրեն Հովհաննես Աբրահամյանի թեկնածության վրա: Նա աբովյանցի է, երդվյալ ՔՊ-ական, երիտասարդ: Աբրահամյանի ֆեյսբուքյան էջում բացառապես Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի եւ Ռոմանոս Պետրոսյանի գրառումներն են եւ իշխանական լրատվամիջոցների հրապարակումները: Սակայն Աբովյանում նրան ոչ ոք չի ճանաչում, եւ Բաբայանի հետ մրցակցությանը նա չի կարող դիմանալ, քանի որ առանձնապես կենսագրություն էլ չունի:

Leave a Comment