Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն պնդել է, որ անօդաչու թռչող սարքը քիչ է մնացել հարվածի Վլադիմիր Զելենսկիին Մոլդովայից Օսլո տեղափոխող ինքնաթիռին։
«Նրա ինքնաթիռը քիչ էր մնում խոցվեր անօդաչու թռչող սարքի կողմից Մոլդովայից թռիչքի ժամանակ։ Սա է իրականությունը, որի հետ նա բախվել է», – ասել է նա NRK-ին։
Ստյորեն չի նշել տեղեկատվության աղբյուրը կամ մանրամասներ չի տրամադրել այն մասին, թե ում անօդաչու թռչող սարքն էր կամ որքան մոտ էր այն ինքնաթիռին։
Հեռուստաալիքը լրացուցիչ տեղեկություններ է խնդրել վարչապետի գրասենյակից և Զելենսկիի գրասենյակից, սակայն դեռևս որևէ մեկնաբանություն չի ստացել այս հարցի վերաբերյալ։