Ինչո՞ւ են հայ աշակերտները ցածր արդյունքներ գրանցել PISA-ում․ ԿԳՄՍ նախարարը՝ «Հեռանկար» ծրագրում

Հայտնի են Պիզա միջազգային ստուգատեսի արդյունքները, որը գնահատում է 15 տարեկան աշակերտների կարողությունները ընթերցանության, մաթեմատիկայի և բնագիտության ոլորտներում։ Տարբեր մասնագետների գնահատմամբ՝ Հայաստանի արդյունքները մտահոգիչ են, քանի որ ընդհանուր առմամբ մեր երկիրը այս ստուգատեսում զբաղեցրել է վերջին հորիզոնականներից մեկը։

Արդյունքները մասնագիտական հանրության շրջանում կրկին առաջ են բերել այն հարցը, թե ի՞նչ մակարդակի վրա է մեր հանրակրթությունը, և որքանո՞վ են վերջին տարիներին իրականացվող բարեփոխումները վերածվում իրական կրթական արդյունքի։

Այս հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Comment